hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեն Բեգլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի փետրվարի 1-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ Դեռ 4 տարեկանում, ձմեռ պապիկից խնդրել էր զինվորական հագուստ և ուրախությամբ ասում էր՝ «Ես իսկական զինվոր եմ»։ 9-րդ դասարանից ընդգրկվել էր երկրապահների կամավոր միությունում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատելով։ Չէր սիրում չաշխատող մարդկանց։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, սիրված, ուրախ, աշխույժ և ժպտերես երիտասարդ էր։

Երազում էր
Դառնալ զինվորական և շարունակել զինվորական գործը։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Դավիթ-Բեկ գյուղի պաշտպանության հերթափոխման ժամանակ։