hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Մուրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995թ. մայիսի 22-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։

Ստեղծագործական ոգեշնչումը
Նա սովորել էր Գեղարվեստի ակադեմիայում՝ որպես դիզայներ, միաժամանակ դաշնամուր էր նվագում։

Աշխատասեր ու նպատակասլաց
Փայտի աշխատանքներով էր զբաղվում, որպեսզի վճարեր ուսման վարձը։ Երազում էր բացել սեփական ռեստորանը, չնայած ընտանիքը ցանկանում էր արտագաղթել, բայց ինքը դեմ էր։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 4-ին չէր հայտնել, որ կամավորագրվել է, ուղղակի թողել էր ամեն ինչ ու գնացել։

Վերջին հերոսական մարտը
2020թ. Հոկտեմբերի 6-ին՝ Եղնիկներում, նա անմահացավ՝ պայքարելով մինչև վերջին շունչը։