hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Մելքոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղում։

Սերը քանդակագործության նկատմամբ
Քանդակագործության հմտությունները ժառանգել էր պապիկից։ Բանակից վերադառնալուց հետո քանդակել էր եղեռնի 100-ամյակին նվիրված հուշաքար, որը իր մահից հետո դարձավ իր հուշարձանը։

Հայրենասիրությունն ու սկզբունքները
Մովսես Գորգիսյանի ու Մոնթե Մելքոնյանի կերպարներն էին նրան ոգեշնչում։ Նա խստապահանջ, կարգապահ ու հայրենասեր էր։

Երազանքներն ու նպատակները
Նա ցանկանում էր, որ իր քանդակները մնան Հայաստանում։ Նա նույնիսկ Մոսկվայից պատվեր էր ստացել, բայց մերժել էր այն։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 28-ին մայրը զանգեց, որ տուն գա հաց ուտելու, սակայն Արսենն արդեն ճանապարհին էր՝ գնում էր պատերազմ։

Վերջին հերոսական մարտը
2020թ. Հոկտեմբերի 13-ին՝ Մադաղիսում, նա անմահացավ՝ իր ընկեր Դավիթի հետ։