hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. նոյեմբերի 29-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում։

Սպորտն ու ուսումը
Նա զբաղվում էր ըմբշամարտով, ընդունվել էր Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական բաժինը։

Ընկերասիրությունն ու նվիրվածությունը
Նարեկը շատ ընկերասեր էր, նրա ներկայությամբ ուրախությունը լիարժեք էր։ Ազատ ժամանակ օգնում էր մորը և սիրողական գիթառ էր նվագում։

Երազանքներն ու նպատակները
Նա ծառայում էր «Ես եմ» ծրագրով և նպատակ ուներ ավարտել ուսումը։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 6-ին զանգեց 4 անգամ, բայց, ի տարբերություն նախորդ զանգերի, այդ օրը շատ տխուր էր։

Վերջին հերոսական մարտը
2020թ. նոյեմբերի 7-ին Կոհակի բարձունքում՝ մինչև վերջին շունչը պահելով իր դիրքը։