hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Մանուչարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. ապրիլի 5-ին Դիլիջանում։

Աշխատասիրությունն ու նվիրվածությունը
Մանվելն աշխատասեր էր և մեծ աջակցություն էր ծնողներին։ Նա միշտ ընտանիքի կողքին էր՝ օգնելով ամեն հարցում։

Բնավորության գծերը
Հարգալից, ընկերասեր ու նվիրված անձնավորություն էր։ Ուներ սիրած աղջիկ, ում հետ պլանավորում էր ապագան։

Երազանքներն ու նպատակները
Մանվելը ցանկանում էր դառնալ մեխանիզատոր, որպեսզի շուտ աշխատի ու ֆինանսապես աջակցի ընտանիքին։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին մոր հետ երկար խոսեց, ասելով. «Մամ, խոսա, շատ խոսա, երկար խոսա, կարող է չկարողանամ էլ զանգել»։ Նա գաղտնապահ էր, մայրը չհասկացավ, որ որդին վերջին անգամ էր խոսում իր հետ։

Վերջին հերոսական մարտը
2020թ. Սեպտեմբերի 27-ին՝ Հադրութում, նա անմահացավ՝ պաշտպանելով հայրենի հողը։