hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ստեփան Համբարձումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Երևանում, 1965թ. սեպտեմբերի 4-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչի մեջ լավ բաներ տեսնելը, հայրենասիրությունն ու հայրենիքին նվիրվածությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ, ապա ընկերների հետ։ Սիրում էր կազմակերպել խնջույքներ, հաճախելով ընկերներին և ընտանիքին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պարզ, մաքուր, դրական մարդ էր։ Վայելել էր բոլորի սերը, շատ ներողամիտ էր, երբեք չեր չարանա, նույնիսկ եթե իրար վատ բաներ անեին։

Երազանքները
Իր երեխաները լավ մարդիկ դառնային, բարձրագույն կրթություն ստանային

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Սիրում էր տուն գալ և համբուրել բոլորին, արժևորում էր անակնկալները՝ կազմակերպելով մերձավորների համար միջոցառումներ։

Վերջին խոսքերը
«Մենք հաղթելու ենք։ Խոստացել եմ, որ հետ գալու եմ, բայց խոսք չեմ կարող տալ։ Բայց խոսք տալիս եմ, մենք հաղթելո՛ւ ենք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 21-ին Մարտակերտում։