
Ծնվել է
1996 թվականի հոկտեմբերի 30-ին, Արարատի մարզի Բյուրավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պապ թագավորի և Նապոլեոնի կերպարները, որոնց լեգենդները նրա վրա մեծ ազդեցություն էին թողել։ Նա ավարտել էր Երևանի Պետական Համալսարանի համակարգչային գիտելիքների բաժինը և աշխատում էր որպես ծրագրավորող՝ մասնակցելով երեք ծրագրավորման ընկերությունների գործունեությանը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և սիրած էակի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ջերմ, բարեսիրտ և ընկերասեր մարդ էր, ով ուներ խորիմաստ ժպիտ։
Յուրահատկությունները
Իր առանձնահատուկ խելքն ու մտավոր կարողությունները։ Նա շատ խելացի էր։
Երազում էր
Բանակից վերադառնալ, շարունակել իր աշխատանքը, զարգացնել ու կատարելագործել իր մասնագիտական հմտությունները։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին, պայծառ ու զրնգուն ուրախ ձայնով խոսել է բոլորի հետ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. Հոկտեմբերի 16-ին, Մեխակավանում։