
Ծնվել է։
1974թ. Մարտի 13-ին Վարդենիկում։
Նրան ոգեշնչում էր։
Բոլոր մարդկանց լավ լինելը, դիմացինի համար լավ բան անելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Անցկացնել ընկերների, ընտանիքի և նրանց հետ, ում շատ սիրում էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, խաղաղ, ազնիվ մարդ։
Երազանքները։
Լավ ընտանիք ունենալ, ամուսնացնել իր երեխաներին, ունենալ թոռնիկներ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր շփումը բոլորի հետ։ Ոչ ոքի չէր վիրավորում։
Վերջին զրույցը։
Ասաց. «Հիմա մենք սահմանում ենք, հեռախոսներս անջատում ենք, հենց միացնեմ, կզանգեմ, հենց գամ, երեխեքիս կպսակենք»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. Նոյեմբերի 6-ին Շուշիի բարձունքում։