
Ծնվել է։
1973թ. Հուլիսի 28-ին ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր։
Ընտանիքը, ընկերները, ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Նվիրված, ընկերասեր, կատակասեր, օգնող, հասնող մարդ։
Երազանքները։
Իր տունը կառուցել, անել տղայի հարսանիքը։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր մարդկանց օգնելու իր կարողությամբ։
Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Հարցրեց. «Տղայիս մասին տեղյա՞կ ես, ես չեմ կարողանում խոսել։ Կարոտում եմ ձեզ»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 20-ին Մատաղիսում։ Մահացել է դիպուկահարի կրակոցից։