hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1989թ. Հունիսի 19-ին Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր։
Իր ծառայությունը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, խելոք, աշխատասեր, նվիրված մարդ։

Երազանքները։
Ունենալ լավ տուն ու ընտանիք, ծառայել հայրենիքին, երեխաները ստանային բարձրագույն կրթություն։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր բնավորությամբ, հանգստությամբ։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Ասաց. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու, եղբորս չասե՛ք, որ գնացել եմ Արցախ»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։