hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռազմիկ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թվականի փետրվարի 17-ին, Էջմիածնում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և հայրենիքը։ Մասնակցել էր քառօրյա պատերազմին և ասել․ «Եթե էլի պատերազմ լինի, ես անպայման կմասնակցեմ»։

Զբաղվում էր
Ատաղձագործությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ուներ մեծ և սիրված շրջապատ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ընկերության ծաղիկն էր և շատ աշխույժ էր։

Երազում էր
Բոլոր նպատակներին հասնել, սակայն իր պլանները կիսատ մնացին։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին, զրույցի ընթացքում չէր խոսել պատերազմից։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. Հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Նա անվախ էր և բոլորին համախմբող։ Որտեղ ինքը լինում էր, այնտեղ ուրախություն էր։