hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մոնթե Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի մայիսի 19-ին՝ Քաշաթաղում։

Ուժն ու նպատակասլացությունը
Սպորտի մեծ սիրահար էր, զբաղվում էր ձյուդոյով և հաճախ մասնակցում մրցումների։ Բանակում ծառայել էր գերազանցությամբ, իսկ զինվորական կարգապահությունն ու արժանապատվությունը նրա համար առաջնային էին։

Աշխատասիրությունն ու երազանքները
Ուներ սեփական բիզնես, որի ընդլայնման մեծ ծրագրեր ուներ։ Մտադիր էր խանութ բացել, ավելացնել եկամուտը և աջակցել ընտանիքին։

Վերջին խոսքերը
Պատերազմի ընթացքում Ջրականում էր։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ վերջին զանգը։

Վերջին հերոսական մարտը
2020թ. Հոկտեմբերի 3-ին։ Երբ նրան առաջարկեցին նահանջել, նա հստակ պատասխանեց. «Ես փախնող տղա չեմ»։ Նա մնաց մինչև վերջ՝ պայքարելով հայրենիքի համար։