
Ծնվել է
2001 թվականի մարտի 1-ին՝ Արարատի մարզի Այգեպատ գյուղում։
Սպորտն ու թիմային ոգին
Մեծ սեր ուներ կինգբոքսի և ֆուտբոլի նկատմամբ։ Նա միշտ թիմային խաղացող էր՝ պատրաստ օգնելու իր ընկերներին ինչպես մարզադաշտում, այնպես էլ կյանքում։
Ընտանիքն ու ընկերությունը
Շատ կապված էր ընտանիքի հետ, հատկապես իր 15 տարի փոքր եղբոր հետ, ում սիրով «ձուկս» էր անվանում։ Դպրոցում դասարանի կազմակերպիչն էր և իր չորս ընկերների հետ միշտ միասին էր։
Երազանքներն ու նպատակները
Մտադիր էր ընդունվել գյուղատնտեսական ինստիտուտի կադաստրային բաժին և զբաղվել նաև ոսկերչությամբ, որին մեծ սեր ուներ։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 30-ին խոսեց հոր հետ, երբեք չդժգոհեց, պարզապես վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը
2020թ. հոկտեմբերի 1-ին Թալիշում, երբ ընկերներից երկուսը անհայտ կորան, նա առանց վարանելու գնաց նրանց հետևից։ Գրադի արկի հարվածից իր մարմնով ծածկեց ընկերոջը՝ փրկելով նրա կյանքը, սակայն ինքը զոհվեց։