
Ծնվել է։
1986թ. Հունիսի 26-ին ԼՂՀ-ում՝ Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում էր։
Ընտանիքը, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Համեստ աշխատող, բարի սիրտ ունեցող, ժպտերես մարդ։
Երազանքները։
Իր երեխայի համար տուն կառուցել։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր ծնողասիրությամբ։
Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։ Հարցրել է. «Ո՞նց եք, երեխաները ո՞նց են, պատրաստվեք, գալու եմ ձեր հետևից, ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 22-ին Մարտունի 2 դիրքում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։