
Ծնվել է
Սեպտեմբերի 10-ին, 2001 թ., ք. Տաշիրում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։ Սովորում էր Ագրարային համալսարանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ֆուտբոլ խաղալով։ Նա ուժեղ սիրահարված էր, իր կյանքում մեծ սեր ուներ և պլանավորում էր ամուսնանալ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Նա կենսուրախ էր և լի կյանքով։
Երազանքները
Մեծ ցանկություն ուներ դառնալ ֆուտբոլիստ։ Նրա հետաքրքրությունը պատերազմական համակարգչային խաղերի հանդեպ յուրահատուկ էր. միշտ հաղթում էր և կարծես վարժվել էր, ինչը հետագայում ցույց տվեց նաև իրական կյանքում։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 31-ին Մարտունիից ասել էր. «Սա մեր հողն է, մենք հող չունենք թուրքին տալու, մենք պետք է ամեն դեպքում ԼՂՀ-ն պահենք, որ թուրքի ձեռքը չհասնի քեզ»։ Այդ օրն էլ զոհվեց։
Վերջին հերոսական մարտը
Ընկերները պատմում են, որ շրջափակման մեջ էին։ Ռոմանը ձեռնամարտի է մտել թշնամու հետ, սպանելով թուրքին՝ փրկել է իր ընկերոջ կյանքը։