
Ծնվել է
Օգոստոսի 21-ին, 1997թ., Երևանում։ Տան ամենափոքրն էր, ինչպես մայրը նշում է՝ «մեր խաղալիքը»։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Սկզբում ընդունվել էր Եվրոպական համալսարանի տուրիզմ բաժինը, որը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Շրջագայելով տեսարժան վայրերով, հատկապես սիրել էր Լեռնային Ղարաբաղը։ Հայրենիքը նրա համար ամենակարևորն էր։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Նա կենսուրախ էր, գեղեցիկ, և իր գեղեցկությունն ու բարությունն ունեին յուրահատուկ «երկնային» բնույթ։
Երազանքները
Պլանավորում էր ամուսնանալ։ Ընտանիքն արդեն փոքր բիզնես ուներ, որը նա ցանկանում էր մեծացնել։
Վերջին զանգը
Նոյեմբերի 2-ին՝ առավոտյան ժամը 7-ին տեղի ունեցած նրա հետ զրույցը վերջինն էր։
Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 2-ին զոհվեց։ Արթուրը սպա էր, և այնպես էր առաջնորդել իր զինվորներին, որ ոչ մեկը չէր զոհվել։ Նա հրետանու հաշվարկի հրամանատար էր և դիպուկ հաշվարկներով մեծ վնաս էր հասցրել թշնամուն։