hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Քոչինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1980թ. Նոյեմբերի 22-ին Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր։
Իր աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Աշխատավայրում և ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա, 1-ը՝ մանկուց հաշմանդամ ունի։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Ընկերասեր, օգնող, մարդկանց հասնող, ժպտերես մարդ։

Երազանքները։
Իր ընտանիքի հետ լավ ապրելու, աշխատանքում հաջողությունների մասին էին։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր «խարիզմայով»։

Ստեղծագործությունը։
Այո։ Քառատողեր է գրել երազանքների և նպատակների մասին։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ասել է. «Եթե իմ ճակատագիրն է, որ հետ գամ, ուրեմն կգամ»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։