hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադի Մելիքբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հունվարի 17-ին, 2001 թ., Տավուշի մարզ՝ գ․ Աչաջուրում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ կարողանում էր օգնություն ցուցաբերել որևէ մեկին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Անտառատնտեսության բանվորների հետ աշխատելով։ Անգամ դասերը թողնում էր, գնում աշխատելու՝ ցանկանալով ծնողներին անակնկալ մատուցել։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արդար, ազնիվ և բարի անձնավորություն էր, չէր սիրում իր արած գործը հանրայնացնել։

Երազանքները
Երազում էր լավ աշխատել և մեծ ընտանիք ունենալ։ Ասում էր. «Ես լավ եմ աշխատելու ու լիքը երեխա եմ ունենալու, որ անունները շփոթեք»։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 31-ին ուշ գիշերով զանգել էր, որ բարի գիշեր ասի։ Այդքան ուշ նա երբեք չէր զանգում։ Ասաց. «Առավոտյան անպայման կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը
Մարտունի 2-ի պոլիգոններում։ Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել էր, բայց իր ընտանիքին չէր հայտնել։ Առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է։
Նա բանակում ավագ սերժանտ էր, իսկ ժամանակից շուտ ստացել էր լեյտենանտի կոչում։