hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սիմոն Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1972թ. Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզում՝ Աշոցք գյուղում։

Նրան ոգեշնչում էր։
Արդարությունը, ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընկերների, ընտանիքի, հարազատների հետ։ Ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Կարգապահ, կենսախինդ, լավատես մարդ։

Երազանքները։
Ապահովել երեխաների լավ ապագային, տղան շարունակեր իր ուղին։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր՝ ամեն ինչը տոն դարձնելու կարողությամբ։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։ Ասել է. «Կտեղավորվենք, կզանգեմ, կխոսենք, լավ մնացե՛ք, ես կգամ»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։