hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1984թ. Մարտի 31-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր։
Իր երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Իր ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, կամեցող, լավ մարդ։

Երազանքները։
Աշխատանքում կայունություն ունենալ, ապահովել երեխաների լավ ապագան։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր ամեն բանով։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ասել է. «Հեռախոսները պիտի՛ անջատենք, էլ խոսել չեմ կարող, երեխաներին լավ կպահես»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Իշխանասարում 2020թ. հոկտեմբերի 18-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։