hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Աղաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1981թ. Հոկտեմբերի 30-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր։
Ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Վեհ գաղափարներ ունեցող, ընկերասեր, ուղիղ-շիտակ, օգնող, համարձակ մարդ։

Երազանքները։
Հասնել առավելագույնին, տեղափոխվել Գորիս, երեխաներ ունենալ, սեփական տունը ձեռք բերել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր նախաձեռնողականությամբ, կազմակերպելու ձիրքով։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։ Կնոջն ասել է. «Հավաքվի՛ր, մենք գնում ենք քաղաք»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։