hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գնել Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1977թ. Սեպտեմբերի 25-ին Կոտայք մարզում՝ Արագյուղ գյուղում։

Նրան ոգեշնչում էր։
Իր կյանքը, ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընկերների, ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, նվիրված, անկեղծ, կենսուրախ մարդ։

Երազանքները։
Երեխաների հաջողությունների, իր տունը ունենալու հետ էին կապված։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր ընտանիքին ուշադրությամբ։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Ասել է. «Ամեն մեկը, որ նստի տանը, մեր երկիրն ո՞վ կպահի։ Գնամ, հասնեմ քրոջս և եղբորս որդիներին»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Քարվաճառում 2020թ. հոկտեմբերի 14-ին, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից ապաստարանում։