hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Զեյնալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 24-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Պատերազմի դաշտում երբեք չէր բողոքում, ասում էր՝ «Ամեն ինչ լավ է»։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած աղջիկ ուներ և շատ զրուցում էր քույրերի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, մարդկային և բարեկամասեր էր։

Երազում էր
Բանակից գար ու բոլոր նպատակները, որ հոր հետ կապված դրել էր, իրագործեր։

Յուրահատկություններ
Ամեն ինչում լավն էր տեսնում։

Վերջին ցրույց
Ամեն օր զանգում ասում էր. «Ամեն ինչ լավ է իմ մոտ, ձեր մասին մտածեք, քույրիկներս ո՞նց են։» Վերջին զրույցի ժամանակ ուժեղ պայթյուններ էին լսվում, ասում էր՝ «Զորավարժություններ ենք անում»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 8-ին՝ Շուշիում։ Պատերազմը դադարեց, սակայն իրենից լուր չկար։ Հայրը գնացել է ԼՂՀ՝ տղայի մասին տեղեկություն ստանալու։ Նոյեմբերի 13-ին նրանց տեղեկացնում են, որ որդու մարմինը տեղափոխել են Սևան։