
Ծնվել է։
1988թ. հունվարի 30-ին Արմավիրի մարզում՝ Նոր Արմավիր գյուղում։
Նրան ոգեշնչում էր։
Իր հաղթանակները։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, երեխա չուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Կյանքով լեցուն մարդ։
Երազանքները։
Մեծ բարձրունքների հասնել։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր խելացիությամբ և բարձր ձայնով։
Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։ Ասել է. «Շատ եմ կարոտել, հետո կխոսենք, շատ եմ սիրում քեզ»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Հադրութում 2020թ. հոկտեմբերի 19-ին։ Վիրավորվել և զոհվել է։ Եղել է հրամանատար, ճիշտ մարտավարությամբ իր զինվորները ողջ են մնացել, իսկ ինքը հետմահու ստացել է 2 մեդալ։