
Ծնվել է։
1990թ. Մարտի 30-ին Արմավիրի մարզում՝ Մեծամոր գյուղում։
Նրան ոգեշնչում էր։
Մյուսների համար լավ գործեր անելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ, ազատ ժամերին ֆուտբոլ էին խաղում։ Ամուսնացած էր, ուներ 1 տղա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, բարեսիրտ, անկեղծ, տաքարյուն մարդ։
Երազանքները։
Իր տան, մեքենայի հետ կապված փոփոխություններ ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր ռոմանտիկ պահվածքով, մտածելակերպով։
Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Տեսակապով խոսելիս ասել է. «Չգիտեմ՝ կգա՞մ, թե՞ չէ, կտեսնե՞մ տղային, թե՞ չէ»։
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 22-ին Ղազարի մոտակայքում, 2 զենքով է կռվել, եղել է հրետանավոր, բայց նաև նոր զենքից է սկսել սովորել օգտվել։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։