hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1989թ. Սեպտեմբերի 17-ին Արարատի մարզում՝ Գինեվետ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր։
Իր հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի և ընկերների հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Որպես ընկերասեր, բարի, նվիրված, մեծ սիրտ ունեցող, հայրենասեր և կարեկցող մարդ։

Երազանքները։
Խաղաղության և իր երեխաների համար լավ ապագա։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր ընկերասիրությամբ։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Ասել է. «Ձեզ լավ նայե՛ք, ձեզ շատ եմ սիրում, երեխեքիս լավ կնայե՛ս և ճիշտ կդաստիարակե՛ս տղայիս»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Շուշիում 2020 թ. նոյեմբերի 7-ին։ Վիրավորվել և զոհվել է։ Նոյեմբերի 5-ից եղել է 43 հոգով շրջափակման մեջ և զոհվել հրազենային հարվածներից։