hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ղուլյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ մայիսի 13-ին Վանաձորում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, փոքր քույրիկի, մայրիկի հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տարբերվող, հանգիստ, հավասարակշված։ Նրա կարծիքի հետ բոլորը հաշվի էին նստում։ Աշխատասեր էր, ամեն ինչ էլ կաներ, միայն ծնողներին նեղություն չտար։

Երազանքները
Վարորդական իրավունք ստանալ, մեծ տուն ունենալ, մեծ ընտանիք՝ 3 երեխա։ Իր ուժերով ուզում էր հասնել ամեն ինչի։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 29-ին զանգեց, հարցնում էր. «Մամ ջան, լուրերով ի՞նչ են ասում»։ Մայրն ասաց, որ լսել է, որ մեծ զորք է գալիս օգնության։ Ասաց. «Լավ ա լինելու, չմտածե՛ս»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ սեպտեմբերի 30-ին դիպուկահարի հարվածից զոհվել է։ Մինչ այդ ուղեղի ցնցում է ստացել, տարել են թաքստոց։ Երբ ուշքի է եկել, ասել է. «Զենքս տվե՛ք»։ Վերցրել է զենքը և գնացել նորից մարտի դաշտ։