hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992թ․ սեպտեմբերի 6-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքը, առհասարակ ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ, ով հիվանդության դեմ էր պայքարում։ Ամեն հարցով նրան աջակցում էր։ Ասում էր. «Եթե ես նրա հետ չլինեմ, նա չի ապրի»։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, անգամ եթե դրսում քաղցած շուն էր տեսնում, մոտակա խանութից շան համար կերակուր էր գնում, տալիք։

Երազանքները
Իր սիրած աղջիկը ապաքինվի, ամուսնանան։
Նրանք ամեն ինչ միասին էին քննարկում, պլանավորում։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Չհանձնվող, պայքարող։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 28-ին զանգեց, ասաց. «Ամեն ինչ լավ է, հանգիստ եղե՛ք», ասում էր, որ Գորիսում է, բայց իրականում Ճարտարում էր։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 29-ին երեկոյան զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։