hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ փետրվարի 8-ին Հրազդան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆիզիկայի օլիմպիադաներին մասնակցելը, մաթեմատիկա, ֆիզիկա ուսումնասիրելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, տաք եղանակներին հաճախ գնում էին Նարեկ անունով մատուռ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, օգնող, հասուն, ընկերասեր։

Երազանքները
Ծրագրավորող կամ պատգամավոր դառնալ։ Ընկերները իրար մեջ որոշում էին, թե ով է լինելու նրա վարորդը կամ թիկնապահը։ Բայց ասում էր. «Աստծուց առաջ չընկնենք»։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ազնիվ, պարտաճանաչ, երբեք գործը կիսատ չէր թողնում։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 8-ին էլ զանգեց, մայրն ասաց. «Տղես, ես քեզ լիքը պաչում եմ», ասաց. «Ես էլ քեզ, մամ»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ դեկտեմբերի 27-ին հավանաբար տեղի է ունեցել Հադրութի շրջանում՝ Հակակու գյուղում։ Թշնամու հրապարակած հոլովակներում երևում է, թե ինչպես է Հայկը մարտնչել մինչև վերջին շունչը։