hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզում՝ Հուշակերտ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր ուժերով իր նպատակներին հասնելը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, տանը, ընտանիքի հետ. մայրիկին շատ կապված էր, միշտ թև ու թիկունք էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խելոք, աշխատասեր։

Երազանքները
Ամուսնանալ, 4 երեխա ունենալ, լավ գործ ունենալ։ Ասում էր, որ պետք է անպայման ծառայի։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Վարակիչ ծիծաղ ուներ։ Միշտ զանգում էր և ասում. «Աշխարհի ամենասիրուն մամա՛, ո՞նց ես»։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 24-ին բոլորի հետ ուզում էր խոսել։ Մարտունի 2 դիրքից տեղափոխվելիս Ֆիզուլի մեքենայից իջել է, տեսել է եղբորը վիրավոր, օգնել նրան, տեղափոխել հիվանդանոց։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 24-ին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, զոհվել ՀՏԿՀ-ի հարվածից։ Միայնակ պայքարել է մինչ վերջին շունչը։