
Ծնվել է
2001թ․ հուլիսի 2-ին Արմավիրի մարզում՝ Մյասնիկյան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը, հատկապես բռնցքամարտը։ Ուներ բազմաթիվ մեդալներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և նշանածի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Յուրահատուկ տղա էր, նպատակասլաց և ստեղծող։
Երազանքները
Բանակից գալուց հետո ընկերուհու հետ սովորել, ամուսնանալ, բացել արտադրամաս։ Ասում էր. «Թխվածքի արտադրամաս բացենք»։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
«Չէ» բառ նրա համար չկար, բոլոր հարցերը լուծվող էին։ Հայրենասեր էր, բարի։
Ամբողջ գյուղը մեծ թե փոքր գիտեին նրան, հարգում ու սիրում էին։
Ստեղծագործություններ
Քանդակագործությամբ է զբաղվել։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 5-ին զանգեց, ասաց. «Չզանգեմ, չանհանգստանա՛ք, ուրեմն տեղս հարմար չի։ Երազում հարսանիք եմ տեսել»։
Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հադրութում։ 200 հոգով դաշտում կռվել են։ Նռնակները վերցնելու պահին դիպուկահարը հենց սրտին է խփել։