hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վասպուրական Գաբոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզում՝ Կառնուտ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը՝ հատկապես հունահռոմեական ըմբշամարտը։ Մրցումների է մասնակցել, մեդալներ ունի։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը կամ մարզասրահում, անգամ տանն էր պարապում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Օգնող, հասնող, ամեն հարցում սիրում էր առաջինը լինել, ոչ մեկի խնդրանք չէր մերժի։ Ամեն ինչի ինքնուրույն ուզում էր հասնել։ Բծախնդիր, լուրջ, ծանրակշիռ։

Երազանքները
Համալսարանն ավարտել, մնալ իր գյուղում։
Քույրիկի հետ պլաններ էին գծում՝ ինչ պետք է անեն։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ռոբերտ Աբաջյանին էր պաշտում, պատվիրել էր իր նկարով և խոսքերով վերնաշապիկ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 13-ին բոլորի հետ խոսեց, այդ օրը 10 րոպեն մեկ զանգում էր։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 15-ին Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Ջաբրայիլում։ Շրջափակումից վիրավոր հրամանատարին հանել է։ Զոհվելուց հետո հայրը երազ է տեսել, ասել է. «Գացել եմ, հաջող անեմ, երկար չեմ կարա մնամ»։