
Ծնվել է
2002թ․ մարտի 20-ին Շիրակի մարզում՝ Հոռոմ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն ինչը, բնությունը, հողագործությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը՝ ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նպատակասլաց, երազկոտ, տարիքից շուտ էր մեծացել։
Երազանքները
Ուսումը ավարտել, ընտանիք կազմել, տուն կառուցել։ Անպայման ԼՂՀ-ում էր ուզում ծառայել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
2016 թ. պատերազմի օրերին, երբ գյուղը օգնություն էր մատակարարում, մայրիկին ասել էր. «Թաքնվելու եմ, ակերի մեջ գնամ ու տղերքին օգնեմ», հետո մտել էր խանութ, զինվորների համար փոքրիկ կապոց էր պատրաստել, քաղցրով և նամակ էր գրել, ուղարկել։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 8-ին ասել էր. «Մոմ եմ վառում մեր զինվորների ու քո համար, որ առողջ լինեք։ Մա ջան, խնդրեմ, կաղոթես, որ ողջ մնանք»։
Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 11-ին տեղափոխել էին Հադրութ։ Զոհվել է շրջափակման մեջ։