
Ծնվել է
2001թ․ օգոստոսի 5-ին Մարտունու շրջանում՝ Բերդաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ բոդի բիլդինգով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Զուսպ, համեստ, ամաչկոտ։ Սիրում էր մենակ մնալ, հանգստություն էր սիրում։
Ամեն ինչ ուզում էր ինքն իր ուժերով հասնել։
Երազանքները
Բանակից գալ, իր բիզնեսը սկսել, շարունակել ծրագրավորում սովորել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Քանի որ անձամբ ճանաչում էր 2016 թ. քառօրյայի ժամանակ զոհված տղաներին, փնտրում էր նրանց ծնողներին և օգնում։
Վերջին խոսքերը
26-ին մայրն է խոսել հետը, ասել է. «Արխային եղի՛, ծառայություն ա, մի օր լավ կլինի, մի օր վատ»։
Վերջին հերոսական մարտը
2020թ․ սեպտեմբերի 27-ին դիրքը հանձնելիս զոհվել է ԱԹՍ հարվածից, պայքարել է մինչև վերջ։