hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարմեն Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ․ հունվարի 13-ին Ասկերանի շրջանում՝ Խմապատ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքը, ճարտարապետական ընդունվել։ը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Արդարամիտ, միշտ պայքարում էր մինչև արդարությունը վերականգնվի։
Տարիքից շատ շուտ էր մեծացել, հասուն մտածելակերպ ուներ իր տարիքի համար։

Երազանքները
Եղբոր համար տուն կառուցել։
Միշտ թև ու թիկունք լինել ընտանիքին։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ամեն մանրուք հաշվի էր առնում։ Գյուղի մեծ պաշտպան էր։

Վերջին խոսքերը
Զանգել է հոկտեմբերի 12-13, ձայնը անճանաչելիորեն փոխվել էր, ասաց. «Վստահ ոչ մի կտոր չենք տվել, մեր տղեքն են ստեղ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 14-ին Հադրութում՝ Կարախումբելի դիրքերում։ Այս իր հերոսական քայլով փրկել է 7 զինակից ընկերների կյանքը։ Նրանցից Արշակը Սարմենի, անունով Սիսիանում հուշաքար է պատրաստել, որի բացմանը կանչել է ընտանիքի անդամներին։