hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Բեկնազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1982թ. Օգոստոսի 4-ին ԼՂՀ-ում՝ Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում էր։
Իր ծառայությունը, արած գործերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ. ամուսնացած էր և ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Համբերատար, հավասարակշռված, մարդկային մարդ։

Երազանքները։
Թոշակի անցնել և ունենալ սեփական տարածք, զբաղվել գյուղատնտեսությամբ, այգի ունենալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ։
Յուրահատուկ էր իր համբերատարությամբ և կամքի ուժով։

Վերջին զրույցը։
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։ Ասաց. «Կվերադառնամ անպայման, շատ նպատակներ ունեմ։ Մենք մեր տանն ենք, նորմալ է ամեն ինչ»։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Մարտակերտում 2020թ. հոկտեմբերի 21-ին։ Շատ տանկեր է խփել։ Զոհվել է հերոսաբար տանկի արկի հարվածից։