hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Դավոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ սեպտեմբերի 28-ին Լոռվա մարզում՝ Տաշիր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գյուղատնտեսությամբ զբաղվելը, ամեն ինչ հետաքրքրվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, խելոք, մարդկային, հասնող, բոլորին օգնող, աշխատասեր մարդ։

Երազանքները
Տունը վերանորոգել, լավ աշխատանք ունենալ, կազմել ընտանիք և ունենալ երեխաներ։

Ստեղծագործությունները։
Նկարել է բնություն և եկեղեցիներ։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 30-ին բոլորի հետ խոսել էր, ասել. «Ես լավ եմ, իմ համար մի՛ մտածեք»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ նոյեմբերի 9-ին եղել է Հադրութում, հետո տեղափոխել են Մարտունի։ Այնտեղ էլ զոհվել է։ Մարտի ժամանակ թևերն է վնասված եղել, արնաքամ է եղել։