hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Բոյաջյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ հունիսի 23-ին Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Օտար լեզուներ ուսումնասիրելը, սպորտով զբաղվելը, գրքեր կարդալը, ֆիլմեր դիտելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ բնության գրկում, ուներ սիրելի վայրեր, որտեղ հաճախ գնում էին միասին. Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, ազնիվ, արդարամիտ, բարի, հայրենասեր, միշտ օգնության ձեռք մեկնող։ Միշտ բոլորին անում էր միայն լավն ու բարին։

Երազանքները
Ուսում ստանալ, ունենալ լավ աշխատանք, որը կնպաստեր պետության կայացմանն ու ամրապնդմանը։ Մարդն իր համար բացարձակ արժեք էր։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Անգիր գիտեր «Մենք ենք, մեր սարերը»։ Սիրելի գրքերից էր «Վերջին ուսուցիչը»։

Վերջին խոսքերը
2020 թ. հոկտեմբերի 1-ին պապայի հետ է խոսել, ասել է. «Մենք պատերազմի դաշտում չենք, ամեն ինչ լավ է, հանգիստ եղե՛ք»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ նոյեմբերի 20-ին