
Ծնվել է
2001թ․ հուլիսի ՝՝17-ին Արտաշատ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով, հատկապես ըմբշամարտով զբաղվելը, երգելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների, իսկ աշխատանքի վայրում երեխաների հետ։ Ընկերուհի ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, լուսավոր, հասնող, ուրախ, երբեք չէր տրտնջում, ոչ ոքի նեղություն չէր տալիս, ընկերասեր ու բարեկամասեր էր։
Երազանքները
Տունը վերանորոգել, դառնալ ատամնատեխնիկ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ժպիտը նրան առանձնահատուկ էր դարձնում։ Չափից շատ բարի էր, մանկամտության հասնող պարզությամբ։ Միշտ հաշտարար էր, անգամ ամենածանր կոնֆլիկտները ժպիտով լուծում էր։
Վերջին խոսքերը
2022 թ. սեպտեմբերի 28-ին ընկերոջն էր զանգել, ասել. «Մենք լավ ենք, դուք ձեզ լավ նայե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
Առաջինն է վիրավորվել ԱԹՍ-ի հարվածից։ Հոկտեմբերի 4-ից սկսվել են որոնողական աշխատանքները։ Հոկտեմբերի 9-ին գտել ենք կոմայի մեջ։ 2020թ․ հոկտեմբերի 17-ին մահացել է բեկորային վնասվածքից։