
Ծնվել է
2001թ․ հուլիսի 31-ին Արարատի մարզում՝ Լանջազատ-Զովաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Բնությունը, արշավները, եկեղեցիները, ազատ ոճի ըմբշամարտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտով զբաղվելով, անգամ անծանոթ երեխաներին տանում էր մարզադպրոց, որտեղ պարապում էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, հասնող, օգնող, ծառայող։ Ընկերների համար պահոցներ էր ուղարկում։
Երազանքները
Բարձրանալ Արարատ սարը, ասում էր. «Բարձրանալու եմ բոլորից բարձր, վիդեո եմ անելու, երգեմ»։ Մատուռ կառուցել զորամասի մոտ, տունը վերանորոգել, դարձնել ավելի լուսավոր, տնկել եղևնիներ։
Վերջին խոսքերը
2020 թ. հոկտեմբերի 22-ին ասել էր. «Փոխե՛ք, փոխե՛ք լուսամուտները, փոխե՛ք, որ գանք, պսակվենք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ. հոկտեմբերի 23-ին։Զոհվել է Ամարաս վանքի մատույցներում գրադի և ԱԹՍ-ի հարվածներից։ Եղբայրն էլ ծանր վիրավորվել էր, հետո մահացել։ Ընտանիքը լուրն իմացել է 2021 թ. հոկտեմբերի 24-ին։