hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Ղուկասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում՝ Ձորագլուխ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սիրում էր էլեկտրական հոսանքով հետաքրքրվել, ամեն ինչ էր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, սիրած էակ ուներ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հասնող, գյուղում բոլորը նրան սիրում էին, շատ շփվող էր։

Երազանքները
Ծառայել, եղբայրներով մի բան ստեղծել։

Վերջին խոսքերը
2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ զոհվելու նախորդ օրը, ասել էր. «Արխային, սաղ խախանդ ա, լավ ա, հեսա տանելու են ավելի ապահով տեղ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան զոհվել է Հադրութից տեղափոխվելու ընթացքում ԱԹՍ-ի հարվածից։