hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ հունվարի 9-ին Արմավիրի մարզում՝ Նոր Կեսարիա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Զինվորական կյանքը, սովորել էր հակաօդային պաշտպանության մասնագիտություն, ոգևորվում էր իր համազգեստից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ շփվում էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորը շատ էին սիրում, խիստ, իր խոսքի տեր, չէր ստում և չէր սիրում, երբ իրեն են ստում, մեծ հայրենասեր էր, բարի էր և գաղտնապահ։

Երազանքները
Զինվորական պաշտոնյա դառնալ, վարորդական իրավունք ստանալ։ Չէր ուզում, որ ծնողներն աշխատեն։

Վերջին խոսքերը
2021 թ. հոկտեմբերի 21-ին երեկոյան խոսել է մոր հետ, հարցրել հորից, պապից, իրենց գյուղից անհետ կորած տղաներից, մորն ասել. «Ոչ մի բան ինձ մի՛ ուղարկի, փողերը պահի՛, հետ գանք, ինձ նոր զինվորական շորեր եմ առնելու, շատ են մաշվել»։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 22-ին Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։