
Ծնվել է
2001թ․ դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզում՝ Չինչին գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Լուսանկարելը, հատկապես մայրամուտները, հետաքրքրված էր քանդակագործությամբ, արվեստով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ինչպես նաև սիրում էր շփվել տարիքով մեծ մարդկանց հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, դրական, հասնող, օգնող, անձնազոհ։ Շատ նրբանկատ էր, առանց խոսքի՝ մեկ հայացքից ամեն ինչ հասկանում էր։
Երազանքները
Լուսանկարչական տուն բացել, տուրիստական ընկերություն հիմնել, որպեսզի բոլորը ճանաչեն իրենց հիանալի գյուղը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ասում էր. «Մարդ ամեն ինչ գործով պետք է ապացուցի»։ Իր գյուղի մասին ասում էր. «Փոքրիկ Շվեյցարիա է, որի մասին ոչ ոք չի գիտի»։
Վերջին զրույցը
2021 թ. հուլիսի 26-ին բոլորին զանգահարել էր, կարծես մի բան զգացել էր։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2021 թ. հուլիսի 28-ին Վերին Շորժայում, պայքարել է մինչև վերջին շունչը։