
Ծնվել է
2001թ․ մայիսի 27-ին Վարդենիսում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ լողով զբաղվելը, իր մարզական կառուցվածքին հետևելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, ուներ սիրած աղջիկ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի էր, հասնող, բոլորին «ջան»-ով էր դիմում։
Երազանքները
Բանկի կառավարիչ դառնալ, ապա բացել սեփական տարադրամի փոխանակման կետերը, որդի ունենալ, հոր անունը դնել, իսկ աղջիկ ծնվելու դեպքում կոչել Նարե։ Այժմ այդ անուն-ազգանունը կրում է նրա քույրը, որը ծնվել է Նարեկի զոհվելուց հետո։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Տաքարյուն էր, օրվա որ ժամն էլ լիներ, եթե ընկերները զանգեին, առանց երկմտելու կհասներ, անձնազոհ էր, օգնում էր հայրիկին։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 6-ին զանգել էր, մորն ասել․ «Ստեղ վախ չկա, մամ ջան, տղուդ սխրանքների մասին կիմանա՛ս, շատ կհպարտանա՛ս»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում 2020թ․ հոկտեմբերի 6-ին, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։