hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արգիշտի Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ․ հոկտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզում՝ Վայք քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, շատ կապված էր իր 2-ամյա փոքր քրոջ հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շփվող, ընկերասեր, ջիգյարով, թասիբով տղա էր։ Ձգտող էր, ուզում էր իր ուժերով հասնել ամեն ինչի, աշխույժ էր, ամեն հարցում աջակցող։

Երազանքները
Դառնալ իրավաբան։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Նպատակասլաց էր, իր առջև դրված խնդիրները միշտ պետք է լուծեր։ Օգնում էր մայրիկին քույրիկի խնամքի հարցերում։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 10-ին ասել էր, որ գնում է դիրքեր։ Մատը վիրավոր էր, հոր հետ էր խոսել, հայրը ոգևորել էր։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 13-ին Իրենց դիրքը գրավված էր, հրամանատարը պատմում է, որ հետ նահանջելու հրամանին չի ենթարկվել, կյանքի գնով պահել է դիրքը մինչև վերջ։