hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաչիկ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ․ մայիսի 11-ին Արարատի մարզում՝ Բաղրամյան գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ ըմբշամարտով զբաղվելը. տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել էր 3-րդ տեղը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ուներ սիրած էակ. դասընկերուհին էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, ընկերասեր, յուրահատուկ տղա էր, հոգատար, ուշադիր։

Երազանքները
Դառնալ սպորտսմեն, բացել սեփական սպորտդպրոցը և մարզել երեխաներին։

Վերջին զրույցը
Վերջին խոսակցությունը եղել է 14։30-ի սահմաններում, ասել էր, որ «բլինդաժ»՝ պաշտպանական կառույց են սարքում հաց պատրաստելու համար։

Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 9-ին Զոհվել է 16։30-ին ԱԹՍ-ի հարվածից Հադրութի շրջանում՝ Նորաշեն գյուղում։ Պատմում են, որ վախ չուներ, առանց զրահաբաճկոն մինչև վերջ առաջ էր գնում։ ԼՂՀ ՊՆ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։