
Ծնվել է
2000թ․ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզում՝ Արծվաքար թաղամասում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ըմբշամարտով զբաղվելը. մասնակցել էր համայնքային մրցույթներին, ստացել մեդալներ ու պատվոգրեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, հատկապես զարմիկների երեխաների հետ, որոնց շատ էր սիրում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, խելացի, մեծերին հարգող։ Նրան բոլորը հարգում էին, և նրա խոսքի հետ հաշվի էին նստում։
Երազանքները
Բարձրագույն կրթություն ստանալ. ընդունվել էր համալսարան, սակայն մեկնեց ծառայության։
Վերջին խոսքերը
Ծառայում էր Մեղրիում, ապա տեղափոխվել էր Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 9-ին ցերեկը զանգել և ասել. «Ամեն ինչ լավ ա»։
Վերջին հերոսական մարտը
2020թ․ հոկտեմբերի 9-ին Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից խրամատներում գտնվելու ժամանակ։ Ծառայության ընթացքում ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր, եղել է գերազանցիկ զինվոր։