
Ծնվել է
1995թ․ հուլիսի 17-ին Էջմիածնում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը, ծառայությունը, որի համար 2019 թ. եղբոր հետ վերադարձել են Հայաստան՝ ՌԴ-ից։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գրեթե միշտ միջնեկ եղբոր հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հասնող, պատրաստ օգնելու ոչ միայն ընտանիքին, այլ նաև բոլորին։ Ասում էր. «Բա պիտի օգնե՛ք, բա ի՞նչ պետք ա անենք»։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Պատրաստ էր ցանկացած գործ կատարել։
Վերջին խոսքերը
Ինքնակամ հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտի դաշտ՝ Ջաբրայիլ։ Սեպտեմբերի 15-ին զանգել և շշուկով ասել. «Լավ եմ»։
Վերջին հերոսական մարտը
Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին Ջաբրայիլում, որտեղ կամրջի տակ են եղել, ԱԹՍ-ի հարվածից։ Ստացել է մեդալ մասնակցության համար, ունի շնորհակալագրեր։ Ծառայության ընթացքում եղել է գերազանցիկ, հրաման կատարող և կարգապահ սերժանտ։