
Ծնվել է
1997թ․ փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզում՝ Հորբատեղ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ լավ էր՝ անկախ տարիքից, և մեծերի, և փոքրերի։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդասեր, բարեկամասեր, տարբերվող տեսակ էր։
Երազանքները
Ուզում էր տունը վերանորոգել և հյուրատուն բացել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մաքուր սրտով մարդ էր, շատ կոկիկ ու մաքրասեր, կարգապահ, ոչ մի գործից չէր խուսափում։
Ստեղծագործություններ։
Փորագրություններ էր անում։
Վերջին խոսքերը
2017 թ. հունվարի 15-ին զանգել էր, եղբորից հարցրել ու ասել. «Ասա՛՝ թող շատ պարապի, չծխի, նորմալ սնվի, ամեն ինչ ուտի, ծառայության ժամանակ առաջ կգնա»։
Վերջին հերոսական մարտը
2017թ․ մարտի 1-ին Աղդամի դիրքերում գլխից վիրավորվել էր, ավաղ, կյանքը փրկել չէր հաջողվել։ Մասնակցել էր 4-օրյա պատերազմին, ստացել էր շքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր՝
- «Քաջարի մարտիկ»,
- «Հայոց բանակի գերազանցիկ»,
- Հետմահու՝ Վետերանների միության կողմից։