hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում:
Կյանքը, առհասարակ ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրած աղջկա հետ, ով հիվանդության դեմ էր պայքարում։ Ամեն հարցով նրան աջակցում էր։ Ասում էր. «Եթե ես նրա հետ չլինեմ, նա չի ապրի»։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Շատ բարի, անգամ եթե դրսում քաղցած շուն էր տեսնում, մոտակա խանութից շան համար կերակուր էր գնում, տալիք։

Երազանքները:
Իր սիրած աղջիկը ապաքինվի, ամուսնանան։
Նրանք ամեն ինչ միասին էին քննարկում, պլանավորում։

Կարևոր փաստեր կամ սովորություններ:
Չհանձնվող, պայքարող։

Վերջին զրույց:
Հոկտեմբերի 28-ին զանգեց, ասաց. «Ամեն ինչ լավ է, հանգիստ եղե՛ք», ասում էր, որ Գորիսում է, բայց իրականում Ճարտարում էր։

Վերջին հերոսական մարտը:
Հոկտեմբերի 29-ին երեկոյան զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։